Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Պաշտոնական հրավեր չենք ստացել»

Սեպտեմբեր 12,2012 17:18

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության եւ պատգամավորների հարցուպատասխանը: Կառավարությանը հարցեր ուղղելու համար հերթագրվել է 20 պատգամավոր:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք մեր կառավարության օրակարգում Եվրասիական միությանը անդամակցության հարցը, ստացե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, եւ ընդհանրապես որքանո՞վ են կառավարությունում  կարեւորում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դաշնակցական պատգամավորին պատասխանեց, որ Հայաստանի կառավարությունը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել այն պարզ պատճառով, քանի որ դեռեւս միության կազմավորման մասով որեւէ հստակություն չկա: Վարչապետը սակայն նկատեց, որ Հայաստանը շահագրգիռ է ինտեգրացիոն բոլոր գործընթացներին ներգրավվելու առումով, լինի դա ԱՊՀ, եվրոպական, թե եվրասիական միությունների շրջանակներում:

Տիգրան Սարգսյանը նաեւ նկատեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ ինտեգրացիոն գործընթացները պետք է հակադրել: Հայաստանի վարչապետի հավաստմամբ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունն էլ այն կարծիքին է, որ բոլոր տեսակի ինտեգրացիոն գործընթացները պետք է փոխլրացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930