Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր անտառապետը բացատրում է` ինչու է պետական ներդրումների 40%-ը ոլորտում անարդյունավետ (Ձայնագրություն)

Սեպտեմբեր 12,2012 16:58

«Անտառի պահպանման, վերականգնման եւ օգտագործման աշխատանքներն իրականացվել են անտառկառավարման հաստատված պլանների էական շեղումներով»,- սա անտառտնտեսության ոլորտում 2011-ին Վերահսկիչ պալատի անցկացրած ստուգումների արդյունքում բացահայտված խախտումներից է, որը նախօրեին հրապարակել է Վերահսկիչ պալատը:

ՎՊ-ի հաշվետվության մեջ նաեւ նշված էր, որ անտառային հողերից 38.169 հա օգտագործվել է ոչ անտառային նպատակով եւ համայնքների վարչական եւ կադաստրային քարտեզներում ներառվել է որպես ոչ անտառային հողեր: «…Ընթացքի մեջ է, որ ճշտումներն արվեն: Դա պալատի հայտնաբերած խախտումը չէ, մեր հայտնաբերածն է: Դա հայտնի բան է, ես միշտ ասել եմ , ուղղակի բարդ գործընթաց է հետ բերելը, որովհետեւ համայնքին երբ տալիս են, որոշումով են տալիս, իսկ եթե համայնքից հետ են վերցնում, ավագանու որոշում պետք է լինի եւ այլն: Համայնքների ժամանակավոր սխեմաներ կազմելուց մոտ 7 տարի առաջ նման շեղումներ են եղել եւ հայտնաբերվել է, երբ մեզ մոտ անտառշինություն էինք անում»,- Aravot.am-ի հետ զրուցում խախտումների վերաբերյալ պարզաբանեց «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է ՎՊ-ի արձանագրած մեկ այլ խախտմանը, թե ոլորտում մթերված փայտի ծավալը ըստ հատման տեսակների գերազանցել է անտառշինության պլաններով սահմանված ծավալները, պարոն Պետրոսյանը բացատրեց, որ բացի բնապահպանության նախարարի կողմից հաստատված ծառահատման տարեկան պլանից, հատումների անհրաժեշտություն է առաջանում նաեւ ընթացքում , ինչը կրկին նախարարի թույլտվությամբ է արվում. «Այլ հատումներ է կոչվում , օրինակ՝ էլեկտրոցանցի տակի ծառերը պիտի կտրվեն, որի համար կա կառավարության որոշում, պարտադիր բան է…տեղից է ավելացել»:

Վերահսկիչ պալատը նաեւ բացահայտել էր, որ տնկարաններում սահմանված պահանջների բացակայության հետեւանքով ոլորտում իրականացվող պետական ներդրումների 40 տոկոսը անարդյունավետ է: Սրա վերաբերյալ պարոն Պետրոսյանը պարզաբանեց, որ 2010-ը գյուղատնտեսության ոլորտի համար ծանր տարի էր ու չէր կարող չանդրադառնալ անտառտնտեսության վրա:

Մանրամասները` ձայնագրությունում:VOICE216

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930