Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէր ներկայացել Երեւանի քաղաքապետարանը, որը ճանաչվել էր պատասխանող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով:
Դատավոր Գայանե Կարախանյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը դատարանին է ներկայացրել իր պատասխանը:
Պատասխանողի բացակայությունը չհամարվեց խոչընդոտ, եւ դատական նախնական նիստը սկսվեց:
Կարդացեք նաև
Հայցվորի ներկայացուցիչն էր ճանաչված փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը:
Նա 4 էջից բաղկացած ինքնաբացարկ հայտնեց դատավոր Գայանե Կարախանյանին: Փաստաբանն ասաց, որ դատավորի նախագահությամբ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը օտարելու պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայց է ներկացվել դատարան:
Դատավոր Գ.Կարախանյանի կողմից 2012թ .հունիսի 22-ին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Փաստաբանն ասաց նաեւ, որ Աբովյան 4 հասցեում գտնվող եռահարկ շինությունը, որը մինչեւ 8 միլիոն դոլար արժի եւ ֆինանսական շահախնդրություն է առաջացնում, եւ որի համասեփականատերն էր Հովհաննես Ղուկասյանը, տարիներ շարունակ ներքաշվել է դատական գործընթացների մեջ: Փաստաբանն ասաց, որ 10 րոպեանոց դատական նախնական նիստին Գայանե Կարախանյանի կայացրած դատական ակտի արդյունքում Հովհաննես Ղուկասյանը պարտվել է եւ զրկվել իր սեփականությունից:
Փաստաբանը նշեց նաեւ մեկ այլ գործ, որը դարձյալ Գայանե Կարախանյանի նախագահությամբ քննվել էր 2011թ.-ին:
«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերությունը, որը չէր կատարել գույքի նկատմամբ անհրաժեշտ գործողությունները, ստիպել է Հովհաննես Ղուկասյանին եռահարկ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը գույքի նկատմամբ ճանաչելու հայցով դիմել դատարան: Այս անգամ էլ պարտվել է Հովհաննես Ղուկասյանը, կորցրել իր անշարժ գույքը:
Գայանե Կարախանյանն այս ինքնաբացարկին հետեւում էր համակ ուշադրությամբ: Ըստ դատարանի միակ կողմի տրամաբանության, եթե անգամ դատավորը կայացրած լիներ դրական ելքով որոշում, միեւնույն է, ողջամիտ կասկած կարող էր առաջանար դատավորի կողմից նրա գործողությունների նկատմամբ:
Այս հիմքով, Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկ հայտնեց, որից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատավորը կընդունի՞ այն, պարզ կլինի սեպտեմբերի 14-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ