Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամյանը՝ Դավիթ Հարությունյանին. «Շատ ուրախ եմ, որ ընդունում եք, որ օրը 24 ժամ է, 72 ժամ չի»

Սեպտեմբեր 12,2012 16:27

ԱԺ հանձնաժողովներում պատգամավորների ընդգրկվելու մասին հարցն է այս պահին քննարկվում ԱԺ-ում, ճշգրտվում է ԱԺ կանոնակարգը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով Դավիթ Հարությունյանին, ասաց. «Շնորհակալություն, որ եթե մի պատգամավորը չի կարողանում ներկա լինել միաժամանակ մի քանի նիստերի, դա արդեն չի դիտվում պարտավորության խախտում, բայց մեկ օգնականի հարցը այդպես մեծ հարց չի, պարո՛ն Հարությունյան»: Ռուբեն Հակոբյանն էլ ասաց. «կարող է ստացվել, որ մարդը իրեն ճղելով մասնակցել է երկուական հանձնաժողովներում, բայց պարզվել է՝ իր պարտավորությունների մեջ թերացել է»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Օրը ունի 24 ժամ, անկախ նրանից, թե քանի հանձնաժողովում է, այդքան ժամից ավելի չի կարող աշխատել: Սա պատգամավորների աշխատանքի տեղ է, ոչ թե օգնականների: 24 ժամ աշխատանքի համար մի օգնական ինձ է հասնում, մի օգնական պետք է հասնի ձեզ: Ինչ վերաբերում է, թե փոքր խմբակցություն եք, ձեր մի պատգամավորը ունի տասն անգամ ավելի մեծ հաստիք, քան մեծ խմբակցությունների պատգամավորը: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ եկեք մտածենք օգնականների ինստիտուտի մասին, եկեք քննարկենք»:

Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ «Շատ ուրախ եմ, որ ընդունում եք, որ օրը 24 ժամ է, 72 ժամ չի: Ըստ ձեզ, մարդը պարտավոր է ունենալ գերմարդկային հատկանիշներ, ասում եք՝ քանի որ ժամը քիչ է, ձեր ընդունակությունները բարձրացրեք: Ես ՕԳԳ-ն գիտեմ ինչ է , ուզում եք աշխատանք կատարենք՝ ժամավաճառությամբ զբաղվելով»:

Դավիթ Հարությունյանը ոչ մի կերպ չհամոզվեց եւ չընդունեց 4 խմբակցությունների առաջարկն առ այն, որ փոքր խմբակցությունները կարողանան ընդգրկվել մի քանի հանձնաժողովներում եւ նիստերին մասնակցելու գործում ներգրավել նաեւ օգնականների, քանի որ ֆիզիկապես չեն կարող չբացակայել նույն ժամին նշանակվող նիստերից: Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ «Մարդը կարող է լինել 15 հանձնաժողովի անդամ, բայց ավելի քիչ աշխատանք կատարել, քան լինելով մեկ հանձնաժողովի անդամ»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք ԱԺ կանոնակարգում փոփոխությանը կողմ են քվեարկելու եւ առաջարկեց, որ այդ հարցը լուծելու համար կարելի է նախկին կանոնակարգին վերադառնալ եւ հանձնաժողովների քվորումը դարձնել 50 տոկոս եւ ավելի. «Եթե մենք ուզում ենք հանձնաժողովներում մեկից ավելի անդամ ընդգրկենք, ճիշտ կլինի կարգավորենք նաեւ այս հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930