Aravot.am-ի տեղեկություններով մոտ մեկ ժամ առաջ, սիրիական ընդդիմադիրների կողմից Սիրիայի Նոր գյուղ կոչվող հայկական թաղամասում դիպուկահարի կրակոցից 7 մարդ է զոհվել ու վիրավորվել: Նրանց թվում կա մի երեխա եւ մի հաշմանդամ: Ենթադրվում է, որ բոլորն էլ հայեր են:
Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում դեպքը տեղի է ունեցել Կիլիկիա անունը կրող շենքի մոտ: Նոր գյուղը հայկական ամենամեծ թաղամասերից է, որտեղ կենտրոնացած են մեծ թվով հայ ընտանիքներ: Այդ բնակավայրում 90 տոկոսը հայեր են:
Ըստ որոշ տեղեկությունների, այդ թաղամասում 4 դիպուկահար է թաքնված, որոնց սիրիական իրավապահները ոչ մի կերպ չեն կարողանում որսալ:
Նախօրեին զոհված 4 հայերի հուղարկավորությունն այսօր էր:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ