Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանին սպանե՞լ են

Սեպտեմբեր 12,2012 15:56

«Երբ Aravot.am-ին ենք անդրադառնում, համոզվում ես, որ դատախազությունը տապալել է Արտակ Նազարյանի գործը եւ նրանք դիմել են մեղադրական եզրակացությունը դատաքննության այս փուլում հրապարակելուն, դատավորի եւ մասնակիցներիս նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործի դատաքննությունը ընթանում է էական խախտումներով, անարդյունավետ: Դատավոր Մարդանյանը ոչ թե անկողմնակալ պրոցես է ղեկավարում, այլ ինքն էլ հանդես է գալիս որպես երրորդ մեղադրող: Իմ նկատմամբ դատավորը նույնպես հարուցել է կարգապահական վարույթ՝ կապված իմ մի միջնորդության հետ, ինչը ՀՀ փաստաբանների պալատը մերժեց: Առաջին անգամ եմ հանդիպում մի դատաքննության, երբ արգելվում է հայտարարություններ, միջնորդություններ անել»,- ասում է ամբաստանյալ Հովիկ Մանուկյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանը:

«Երբ Երեւանում էր քրեական գործի դատավարությունը լուսաբանվում, ապա այն Իջեւան տեղափոխելով ինչ-որ չափով մամուլը լռեցրեց: Չեմ ուզում թույլ տալ եւ ասել, թե ներկայիս հրապարակումները համապատասխանում են նախորդին, բայց հրապարակման որակը էականորեն տարբերվում է: Ինձ զայրացրեց վերջերս Aravot.am-ում «Փաստինֆո»-ի հրապարակումը: Թղթակիցը վերցրել էր մեղադրական եզրակացությունը, ամբողջովին ավելացնելով լիրիկական զեղումներ, հաշվի չառնելով, որ ներկայիս դատական քննության ընթացքում մեղադրական եզրակացության բերված ապացույցները պարզապես չի համապատասխանում գործի հանգամանքներին եւ երկրորդ՝ վկաները, ում ցուցմունքները հանդիսացել են որպես ապացույց, ոչ միայն դատարանում փոխել են, այլ գտնվել են կալանավորված վիճակում, անազատության մեջ: Իրավացի են տուժողի ներկայացուցիչները, որոնք հայտարարում են, որ Արտակ Նազարյանին սպանել են, քանի որ նախաքննական մարմինը այդ հարցին պատասխան չի տվել, ինչպես նաեւ պատասխան չի տվել՝ Նազարյանը ինքնասպա՞ն է եղել, հասցրե՞լ են, թե՞ սպանել»,- ասում է Հրանտ Գեւորգյանը:

Հ. Գ. 2010թ. հուլիսի 27-ին Արտակ Նազարյանի մահվան գործով փաստաբանի  դիտարկումները կարդացեք սեպտեմբերի 14-ի «Առավոտ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930