Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, կիսելով բոլոր քննադատությունները, որոնք ԱԺ-ում ներկայացրել էին ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված, այնուամենայնիվ, շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին՝ հայտնաբերված խախտումների համար: Նա նշեց. «Անառարկելի է, որ տեղի է ունենում պետության միջոցների վատնում, մսխում: Միայն սոցապ ոլորտում 51 հազար 921 մահացած թոշակառու է հայտնաբերվել, որոնց անունով դուրս է գրվել թոշակ, տարեկան մոտ 40-45 մլրդ դրամ յուրացվել է: Այս երեւույթը կրում է համատարած բնույթ: Այս թալանի մասին լսում ես՝ այստեղ գլուխներ պետք է տրորվեին, ոչ թե 2-3 քրեական գործ հարուցվեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ