Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. Ադրբեջանը պատճառ է ման գալիս` պատերազմը վերսկսելու համար

Սեպտեմբեր 12,2012 14:57

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը տվեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա ասաց, որ այն մեծ լարվածությամբ չի անցել: Իր կարծիքով` մեզ մոտ դեռ այդ ինստիտուտը զարգացած չէ, իսկ դա դեմոկրատական երկրների հիմքն է. «Ցավոք այդ ընտրությունները տեղային նշանակություն ունեն, դրա համար էլ հասարակության մեջ մեծ աղմուկ չհանեց: Տեղային մակարդակով լինում են բազում խախտումներ, ուղղակի չեն հանրայնացվում: Այս ընտրություններում անձավորված պայքար էր գնում, նույնիսկ նույն կուսակցությունների մեջ էին իրար դեմ պայքարում»:
Քաղաքագետը Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի վայրը դնելը կապում է գալիք նախագահական ընտրությունների հետ: Նրա խոսքով «Ժառանգության» ղեկավարը պատրաստվում է դրան:
Նախագահական ընտրություններում կլինի միասնական թեկնածու, թե ոչ, Բոզոյանը դժվարացավ պատասխանել, սակայն հիշեց, որ վերջին 20 տարում նման բան չի եղել: Նա նաեւ չգիտի, թե ով կլինի Սերժ Սարգսյանի լուրջ հակառակորդը. «Այսօր դեռ չի երեւում, բայց դա չի նշանակում թե երկու ամիս անց չի լինի: ԲՀԿ-ն հանդես է գալու իր թեկնածուով, եւ չեմ կարծում, որ գործող նախագահին սատարի»:
Երվանդ Բոզոյանը իր խոսքում անդրադարձավ նաեւ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը: Նա նշեց, որ Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Եթե մենք այսօր ճանաչենք, ապա Ադրբեջանը դուրս կգա բանակցային գոտուց, եւ կսկսի ռազմական գործողությունները: Նա պատճառ է ման գալիս` պատերազմը վերսկսելու համար: Կարծում եմ, որ պետք է մտածել ուժեղ Հայաստանի ստեղծման մասին: Մեզ բանի տեղ չդրեցին, եւ դա ցույց տվեց մեր պետության թույլ լինելը: Եթե մենք ստեղծենք լիարժեք պետություն, ապա կարող ենք հանգիստ ընդունել ԼՂՀ-ի անկախությունը: Ադրբեջանը իր գումարների հաշվին հզորանում է եւ դա կարող է մթագնեցնի երկրի ղեկավարների ուղեղը, ինչն էլ պատերազմի վերսկսման պատճառ կհանդիսանա: Այս վիճակը ինձ հիշեցնում է 1937 թվականի Չեխոսլովակիայի վիճակը: Մեր համար այդ պատերազմը պետք է լինի հայրենական պատերազմի նման, քանի որ պաշտպանելու ենք մեր երկիրը»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930