Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի հայամետ քաղաքապետն արդեն 90 օր է՝ բանտում է

Սեպտեմբեր 12,2012 14:43

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմեցին սեպտեմբերի 8-11-ը Արևմտյան Հայաստան կատարած իրենց այցելության ու տպավորությունների մասին:

Պատգամավորի պատմելով, այցի նպատակը հայկական շունչն այնտեղ արթնացնելն էր : Ըստ նրա, Վանում մեծ համերգ էին կազմակերպել, ելույթ ունեցան «Վան project-ը » եւ «Ակունք» ազգագրական համույթը, իսկ կիրակի օրն էլ Ախթամարում պատարագ է եղել. «Ախթամարը լեփլեցուն էր հայերով… այնտեղ էր նաեւ Վանի փոխքաղաքապետի պաշտոնակատարը: Նա մեզ հրավիրեց ու միասին նստեցինք պաշտոնատար անձանց նստարաններին` առանց վախի, առանց կաշկանդվելու»:

Չարենցի տունը նորոգելու կամ հնարավոր թանգարան կառուցելու մասին էլ, պարոն Ախոյանն ասաց. «Ոչ մի մեխանիզմ չկա սեփականության իրավունք ձեռք բերելու, իսկ այսօր օդի մեջ տանել ու Չարենցի տուն վերականգնել, ճիշտ չեմ համարում, որովհետեւ կարող ենք դա էլ կորցնել»:

Պարոն Շիրինյանն էլ ասաց, որ այցելությունից հակասական տպավորություններով է վերադարձել. « Իրականում Արեւմտյան Հայաստանը հայերինն է, գտնվում է Թուրքիայի կազմի մեջ, բնակեցված է քրդերով: Սա շատ հակասական վիճակ է, որովհետեւ մշակութային ենթատեքստում եւ համաշխարհային դասավորումների մեջ իր ազդեցությունն ունի: Արեւմտյան Հայաստանը խիստ խնամված երկրի տեսք ունի, երեւում է պետության ներկայությունը… Ըստ էության Հայաստանի մշակութային հուշարձանների հետքերը վերացվում են հետեւողականորեն, սա էլ երեւի պետությունը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ շատ ակտիվ աշխատի` հայկական մշակութային ժառանգության, ավելին կասեմ՝ քաղաքակրթության շերտը պահելու համար»: Պարոն Ախոյանն էլ հավելեց, որ այցելության շրջանակներում թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել են, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել Վանի նախկին քաղաքապետին, որն արդեն 90 օր է՝ բանտում է քաղաքական հայացքների համար: Դեռ նախորդ տարի հայերին Վանում դիմավորելիս նախկին քաղաքապետն ասել էր` սա ձեր հողն է, ձեր ջուրն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930