«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն ի՞նչ կտա ԼՂՀ-ին և ի՞նչ արձագանքներ ու հետևանքներ կունենա». այս թեմայով այսօր «Երկու երես» մամուլի ակումբում կայացավ ասուլիս: Հյուրը է ԼՂՀ նախկին արտգործնախարար` Արման Մելիքյանն էր: Վերջինիս խոսքով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը վաղուց է օրակարգային. «Թերեւս հիշում եք1991 թվականի սեպտեմբերը, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը թողնվեց առաձնին պետականություն ու մոռացվեց: Իրականում, ես դրանում որեւէ ողբերգություն չեմ տեսնում: Թեեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանում չէ, միեւնույնն է` Հայաստան է»:
Մելիքյանի կարծիքով, Հայաստանը տարիներ շարունակ չի ճանաչում անկախությունը նրա համար, որ չի ցանկանում լինել միայանակ ճանաչողը: Դիվանագետը կողմ չէ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին ճանաչի անկախ պետություն մեկ ակտով:
«Ես միանշանակ կողմ եմ, որ ճանաչի, բայց երբ գործը հասնում է խորհրդարանին, քննարկման են դնում հարցը, համոզված լինելով, որ չի ընդունվելու: Այդ ձեւով թեթեւացնում են հարցի արժեքը,- ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարարն ու ավելացրեց,- Ադրբեջանի հետ պետք է լինի փոխադարձ քննարկումներ, սահմանների ճշգրտում: Իմ կարծիքով` Հայաստանը հանգիստ կարող է սահման ճշտել Ադրբեջանի հետ: Ինձ թվում է` Ադրբեջանը նույնպես ցանկանում է հարցը խաղաղ ճանապարհով լուծել»:
Մելիքյանի համոզմամբ` միշտ գտնվում ենք կրավորական դիրքում. ինչ կասի Ադրբեջանը, ինչ կասի համանախագահը, իսկ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը նա գնահատեց 50-50:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ