Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միակը, ով շնորհավորեց «Ա1+»-ի վերադարձը

Սեպտեմբեր 12,2012 14:28

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարություններ անելու համար հերթագրվել էր 25 պատգամավոր, ընդդիմադիր գործիչներից ոչ մեկը չխոսեց «Ա1+»-ի՝ եթեր վերադառնալու մասին: Միակը, ով ողջունեց եւ շնորհավորեց «Ա1+»-ի վերադարձը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էր. «Շնորհավորում եմ մեր հասարակությանը «Ա1+»-ի՝ այսքան երկար սպասված վերադարձի համար եւ համոզված եմ, որ այսուհետ եւս ականատես կլինենք առավել անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ լրատվության»,- ասաց պատգամավորը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել