Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի հայրենասիրության վրա չենք կասկածում»

Սեպտեմբեր 12,2012 14:22

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Վերջինս վերաբերում է տաքսիների վարորդներին, ընտանեկան բիզնեսին, գիտական, գեղարվեստական գրականությանը  հարկային արտոնություններ տրամադրելուն: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սրանք մեր ծրագրային դրույթներն են, եւ մենք հետամուտ ենք լինելու դրանց ընդունմանն ու իրագործմանը: Սպասենք դեպքերի զարգացմանը: Ես կարծում եմ, որ սա ժողովրդի շահերից բխող է, եւ եթե ժողովրդի շահերից բխող որեւէ օրինագիծ հանկարծ որեւէ ձախողման կամ ինչ-որ բանի հանդիպի՝ մենք հետամուտ ենք լինելու շատ ակտիվ կերպով»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ԲՀԿ-վարչապետ հակամարտությունը նոր թա՞փ է առնում, մեր զրուցակիցը հակադարձեց. «ԲՀԿ-ն «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին: Դրանով ամեն ինչ ասված է: Մենք որեւէ անձի կամ անձերի խմբի հետ չենք ուզում տեղայնացնել կամ մասնավորեցնել: Մենք դեմ ենք այդ ծրագրին եւ գտնում ենք, որ այն քայլերը, որոնք այսօր իրականացնում է կառավարությունը, բավարար չեն: Մենք որեւէ մեկի հայրենասիրության վրա չենք կասկածում, բայց այն, ինչը որ քիչ է, ի՞նչ անենք, ասենք՝ լա՞վ է»:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930