Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ բացվեց տանս դուռը

Սեպտեմբեր 12,2012 14:14

2009թ. դեկտեմբերի 18-ին նոտարական կարգով վավերացված թիվ 6630 առուվաճառքի պայմանագրով ես ու կինս՝ Ալլա Սեկոյանը, վերջինիս անվամբ ձեռք ենք բերել Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 45 բնակարանը: Այնուհետեւ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տարածքային ստորաբաժնման կողմից 2010թ. սեպտեմբերի 8-ին տրված թիվ 2525216 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ հիշատակված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Ալլա Սեկոյանի սեփականության իրավունքը:

Իմ ու կնոջս համաձայնությամբ Երեւանի բնակչուհի Գայանե Ղազարյանն իր ընտանիքի անդամների հետ միասին ժամանակին վարձակալական հիմունքներով բնակվել է վերը նշված բնակարանում, եւ պարտավորվել է վճարել ամսական 50. 000 ՀՀ դրամ գումար՝ որպես բնակարանի վարձ, որը իրականում չի կատարել: Այդ կապակցությամբ կինս բազմիցս դիմել է Գայանե Ղազարյանին եւ խնդրել է ազատել տարածքը: Սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով խուսափել է կատարել ստանձնած պարտավորությունները: Դրա արդյունքում ստիպված ենք եղել դիմել դատարան՝ Գայանե Ղազարյանին եւ նրա ընտանիքի անդամներին վտարելու պահանջով:

2011թ. մարտի 24-ի Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերոհիշյալ օրվա թիվ ԵԱՆԴ/1622/02/10 վճռով Ալլա Սեկոյանի հայցը բավարարվել է, եւ Գայանե Ղազարյանը իր ընտանիքի հետ միասին վտարվել են Երեւանի Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 45 բնակարանից: Ի դեպ, նշված քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից Գայանե Ղազարյանը գրավոր նախազգուշացվել է՝ այդ բնակարանից հեռու մնալու եւ այդտեղ ապօրինի կարգով մուտք գործելու համար քրեական պատասխանատվության մասին (նշված փաստարկները գտնվում են գործի նյութերում):

Օրինական ուժ ստացած դատական ակտից հետո՝ շուրջ մեկ տարի անց, Գայանե Ղազարյանը, չպարզված հանգամանքներում, ապօրինի կարգով ինքնիրավ հերթական անգամ բացել է իմ բնակարանի մուտքի դուռը եւ մինչեւ օրս իր ընտանիքի հետ միասին այդտեղ հաստատել է բնակություն, ինչին ականատես եմ դարձել պատահաբար՝ առավոտյան իմ տուն մտնելիս: Այս հարցի շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման համաձայն, դիմել եմ ՀՀ դատախազության եւ ոստիկանության մարմիններին, սակայն առ այսօր նախապատրաստված նյութերը անշարժ վիճակում գտնվում են քննչական բաժնի վարույթում:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատակիցների բացառիկ անգործության հետեւանքով Գայանե Ղազարյանը մինչեւ օրս ընտանիքի հետ միասին ապօրինի կարգով բնակվում է ինձ ու կնոջս պատկանող բնակարանում, օգտվում է նշված բնակարանի կոմունալ բոլոր ծառայություններից՝ կնոջս անվամբ առաջացնելով վարձավճարների պարտքեր, որոնց արդյունքում ակնհայտ կոպիտ կերպով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իմ ու կնոջս իրավունքները:

Դիմել եմ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմումս ընդունել եւ դարձնել քննարկման առարկա ու ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ իմ եւ կնոջս ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

 

ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

Բակունցի 8 շենք, 10 բնակարանի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930