Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ

Սեպտեմբեր 12,2012 14:09

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով.  « Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր աշխատանքներ են տարվում տրանսպորտի ոլորտի կանոնակարգման, կանաչ տարածքների ընդլայնաման, սոցիալական խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով: Նոր ծրագրերի իրականացմանը զուգընթաց լուրջ խնդիր է դրված նաև պահպանելու Երևանի քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը»,- ընդգծել է քաղաքապետը: Կարևորելով երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացումը Վայմարի, ինչպես նաև գերմանական մի շարք քաղաքների հետ, Տարոն Մարգարյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Վայմարի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Երկու օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա, արդեն իսկ բավական են հասկանալու, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար»,- նշել է Վայմարի քաղաքապետը: Շտեֆան Վոլֆը նշել է նաև, որ 2015թ.-ին Վայմարում միջոցառումներ են նախատեսվում Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված:

Երևան այցի շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր կքննարկվեն նաև Երևանի ճարտարապետության և շինարարության   պետական համալսարանի և Վայմարի ճարտարապետաշինարարական համալսարանի միջև:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930