Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը

Սեպտեմբեր 12,2012 13:37

Երկու տարի առաջ, երբ «ՏաԹևերի» ճոպաններն արդեն ձգված էին, քչերն էին պատկերացնում, թե որքան մեծ կլինի դրա ազդեցությունը հարակից համայնքների զարգացման վրա:  Բավական է միայն նշել, որ ճոպանուղու կառուցմամբ այս զբոսաշրջային գոտի այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Հուլիսի 21-ին գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը: Երջանիկ 100000-րդը Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54 տարեկան է, այժմ տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երկու տղա: Ապրում է ամուսնու, ավագ որդու, հարսի ու երկու թոռնուհիների` 1 տարեկան երկվորյակ Անահիտի ու Աստղիկի հետ: Ընտանիքի անդամները չեն աշխատում, զբաղվում են հողագործությամբ:

«Մենք մեծ սիրով ու խնամքով տիկին Անահիտի համար ընտրել ենք մի փոքրիկ անակնկալ, որն էլ կհանձնենք նրան սեպտեմբերի 14-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում»,- այս մասին տեղեկացրեց «Տաթև» հիմնադրամի Մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:

 

Նման աննախադեպ ակտիվությունը Տաթևի զբոսաշրջային գոտում զարկ է տվել տեղական ձեռներեցությանը: Ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր: Այն «Տաթև» հիմնադրամի սոցիալական, ոչ կոմերցիոն, երկարաժամկետ ներդրումային ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է խթանել տարածաշրջանի շարունակական զարգացումը, նպաստել  կայուն տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այն, որ ճոպանուղու աշխատակազմը համալրված է հիմնականում հարակից շահառու համայնքների և Գորիս քաղաքի բնակիչներով, նոր աշխատատեղեր են ստեղծվում նաև տեղի մանր և միջին ձեռնարկություններում: Տեղաբնակները նոր հյուրանոցներ և հյուրատներ են կառուցում՝ օրեցօր ավելացող այցելուների պահանջները բավարարելու համար: Միայն 2012թ.-ի ընթացքում Գորիսում և ճոպանողու հարակից տարածքներում բացվել է մոտ 12 հյուրանոց և հյուրատուն: Ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտներում նկատվող մրցակցությունը նպաստել է սպասարկման որակի բարելավմանն ու բիզնեսի խթանմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930