Երեքշաբթի օրը Երեւանից Հալեպ թռչող Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռի չորս ուղեւորներ Հալեպի օդանավակայանի ճանապարհին կրակահերթերի տակ են ընկել ու զոհվել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով, զոհվածներն են` Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:
Կարդացեք նաև
Միջադեպի հետեւանքով սիրիահայերից եւս տասը վիրավորվել են:
Նաիրա Բուլղադարյան
«Ազատություն» ռադիոկայան