ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ ԱԺ-ում լսելով 2011-ի տարեկան հաշվետվությունը՝ մեղադրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին. «Ձեզ համար տաբու է ֆինանսների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, միայն ռազմական կարիքների համար գնումներն եք գրել, ոչ մի բառ չունեք գրած: Ես իրավունք ունեմ եզրակացնելու, որ այստեղ ստուգում անելու իրավունք չունեք»:
Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց. «Չթույլատրվող բնագավառ չկա: Ես ձեզ դա վստահեցնում եմ: Պարզապես դրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն, դրանք գտնվում են համապատասխան վայրում: Դուք իրավունք ունեք տիրապետել այդ խնդիրներին, կարող եք գալ Վերահսկիչ պալատ, կտրամադրենք»:
Արամ Մանուկյանին դա չհամոզեց՝ «Շինարարական գնումների մասին է խոսքը, զենք-զինամթերքի հետ կապված հարց չեմ տալիս, որ ռազմական գաղտնիք լինի, ձեր վերահսկողությունը պետք է լինի թափացիկ»:
Կարդացեք նաև
Այսօր էլ ԱԺ նիստն արդեն սկսվել է եւ Արամ Մանուկյանն իր գնահատականում նշեց, որ Վերահսկիչ պալատը մեր երկրում իր գործառույթները չի կատարում. «Այս հիմնարկի գործունեությունը համարում եմ ոչ արդյունավետ, չեմ կարող կողմ քվեարկել այն հաշվետվությանը, որ երեկ ներկայացվեց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ