Երկարատև երաժշտական դադարից հետո երգչուհի Լանա Խաչատրյանը կրկին շարունակում է անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: Արդեն կարող ենք վայելել Լանայի նոր ռիթմիկ երգն ու տեսահոլովակը, որը դուետ է Վիլհելմ անունով մի երգչի հետ: Երգը կոչվում է «Energize»: Երաժշտությունը գրել է Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակը Իննա Մկրտչյանն է: Youtube-ում տեսահոլովակը ունի 900-ից ավելի դիտում: Մեկնաբանություններ ու կարծիքներ շատ կային, որոնցից գերակշռում էին դրականները: Չէր լռում նաև ֆեյսբուքը. «Ինչպես միշտ Լանան տարբերվում ա, բրավո», «Նոր շունչ, նոր ռիթմ, որն ուղղակի ստիպում է հետևել իրեն, լավն ա…», «Մեր հայ շոուբիզնեսի էն միակ երգը, որը տարբերվում է թե ռիթմերով, թե տեսահոլովակով», «Երաժշտությունը շատ լավն ա, ավելի ճիշտ ամեն ինչն էլ լավն ա»…
Տիգրանուհի Թասլակյան