Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանիկ Զաքարյան. «Բռնցքամարտի, ըմբշամարտի ու շախմատի մեջ էական տարբերություն կա»

Սեպտեմբեր 12,2012 12:26

Ազադ Ռահիմով

  Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում ի պատասխան ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանի հայտարարության, թե ոչ Հայաստանի, ոչ այլ երկրները ներկայացնող հայ շախմատիստները չեն կարող մեկնել Բաքու, ապահով զգալ եւ շախմատ խաղալ, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հակադարձել է, թե Հայաստանի բռնցքամարտիկներն ու ըմբիշները եղել են Բաքվում, մասնակցել աշխարհի առաջնությունների, անգամ Ռուսաստանի թիմի կազմում բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հաղթող է դարձել ու նրա հետ ոչինչ չի պատահել: Նախարարը համաժողովին վստահեցրել է, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստների անվտանգությունը կապահովեն ոստիկանությունը, ազգային անվտանգությունը եւ բանակի հատուկ գումարտակներ, որ հայ շախմատիստները Բաքվում կբնակվեն մեկուսացված ու ապահով պայմաններում: Վանիկ Զաքարյանն իր հերթին հիշեցրել է, որ շախմատն ըմբշամարտ, կամ բռնցքամարտ չէ, քանի որ եթե դրանցում պայքարը տեւում է հինգ-տասը րոպե, շախմատիստը խաղատախտակի առջեւ անցկացնում է մի քանի ժամ եւ ամեն վայրկյան պիտի կենտրոնացած լինի: Իսկ նման պարագայում դա թշնամական մթնոլորտում հնարավոր չէ: «Դուք այդ դժվարությունները չեք ունենա, քանի որ հայ շախմատիստները չեն մասնակցի այդ մրցումներին», – հայտարարել է Վանիկ Զաքարյանը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930