
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.20, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 30-ամյա մի քաղաքացի և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, բաց դռնից մուտք գործելով Էրեբունի փողոցի թիվ 28 շենքի առաջին հարկում գտնվող տարածք՝ գողացել են 3 էլեկտրական շաղափ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 16 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նա:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: