Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդուհի Վարդերեսյան. «Այսօր դուք ինձ նորից թատրոն վերադարձրեցիք»

Սեպտեմբեր 12,2012 12:09

«Մեզ համար երջանկություն է լինել Ձեր ժամանակի վկան: Մեր սերը, երախտիքն ու հարգանքը Ձեր հանդեպ արտահայտելու համար սա այն չնչին քայլն է , որ այսօր անում ենք, և անվանենք այն «Մտերմիկ զրույց»: Վստահ եմ, որ այստեղից հեռանալու ենք մեծ տպավորություններով: Շնորհակալ ենք Ձեզ, որ ընդունեցիք մեր հրավերը և այսօր մեզ հետ եք անցկացնելու Ձեր երեկոն», ահա այս խոսքերով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ամփոփեց իր ողջույնի խոսքը: Իսկ Վարչական շրջանը հյուրընկալել էր մեծանուն, բոլորիս կողմից սիրված ու ճանաչված ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին:

Հանդիպումը կազմակերպվել էր վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով մատաղ սերնդի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալ հայ արվեստի գեղեցկագույն դերասանուհիներից մեկի ՝ Վարդուհի Վարդերեսյանի հետ: Ուստի հանդիպումը կոչվել էր Մշակութային երեկոներ ծրագրի շրջանակներում՝ « Մտերմիկ զրույց»: Իսկ արտիստուհին դարձյալ վեհանձն ու գեղեցիկ ձայնի առաջին իսկ երագների հետ քարացրեց դահլիճը: Գրեթե մեկ ժամ Վարդուհի Վարդերեսյանը դահլիճին պարգևեց հուզմունք ու ծիծաղ, ժպիտ և արցունք: «Հոգնեցի, – անսպասելի տրտնջաց տիկին Վարդուհին,- մի քիչ տկար եմ, թվում էր այլևս բեմ դուրս չեմ գամ, բայց այսօր դուք ինձ նորից թատրոն վերադարձրեցիք ձեր իմ հանդեպ տածած սիրով: Ես ել իմ հանդիսատեսին եմ շատ սիրում»:

Դերասանուհին դուրս էր եկել, բայց դահլիճը դեռ ծափահարում էր:

Կենտրոն վարչական շրջանի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930