Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողը Լեւոն Զուրաբյանին առաջարկել է մածուն ուտել

Սեպտեմբեր 12,2012 11:56

Հատված Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից:

ՀԱԿը ո՞ր միջավայրում է իրեն ավելի լավ զգում՝ հանրահավաքային հարթակո՞ւմ, թե՞ խորհրդարանական կարճ ամբիոնի մոտ կանգնած։

– Մենք մեզ բանտում էլ էինք լավ զգում։ Ես ինքս բանտ չեմ նստել, բայց մեր բոլոր ընկերները մինչեւ վերջ այնտեղ զբաղվում էին քադաքական գործունեությամբ։ Մենք քաղաքական գործունեությամբ կզբաղվենք որտեղ որ պետք է։ Պետք լինի՝ բանտում, պետք լինի՝ հրապարակներում եւ փողոցներում, պետք լինի՝ ԱԺ հանձնաժողովներում եւ նիստերի դահլիճում։ Ոչ մի ամբիոն եւ ոչ մի հարթակ մենք չպետք է արհամարհենք։ Միաժամանակ չպետք է կորցնենք մեկ այլ հարթակ՝ տեղափոխվելով Ազգային ժողովի ամբիոն։ Պետք է հասկանանք մի բան՝ իրականում երկրում փոփոխությունների առաջին շարժիչը ժողովրդի ակտիվությունն է հրապարակներում, եւ որեւէ այլ բանից այս իշխանությունները չեն վախենում։

Եվ ուրեմն՝ առաջիկայում հանրահավաքներ սպասենք։

– Եվ ուրեմն՝ իհարկե մենք պետք է շարունակենք հանրահավաքային պայքարը, ինչպես եւ խոստացել ենք։

Հանրահավաքային պայքարի ստարտի մոտավոր ժամկետ կասե՞ք։

– Մենք հիմա ակտիվորեն քննարկում ենք, թե հանրահավաքների վերսկսման համար ո՞ր ժամկետներն ամենաարդյունավետը կլինեն քաղաքական իրավիճակի վրա ազդեցության տեսանկյունից։ Վերջնական որոշում դեռ չունենք։ Երբ ունենանք՝ անմիջապես կհրապարակենք ժողովրդի համար։

ԱԺռւմ կա՞ այն քաղաքական միջավայրը, որտեղ ՀԱԿը կարող է գործունեություն ծավալել։

– Ազգային ժողովում, ինչպես ես ասացի, կա մի արհեստական մեծամասնություն եւ կա արհեստականորեն սեղմված ընդդիմություն։ Եթե նորմալ ընտրություններ լինեին՝ մենք ոչ թե 7, այլ առնվազն մի 50 մանդատ պետք է ունենայինք։ Բնականաբար, քանի որ կեղծված ընտրությունների արդյունքում 7 պատգամավոր ունենք ասենք 50-ի փոխարեն, իսկ նրանք ունեն մեծամասնություն, որը չպետք է ունենային, լուրջ խնդիրներ է ստեղծում հենց քաղաքական միջավայրի տեսանկյունից։ Փաստորեն ցանկացած մեր նախաձեռնություն եւ առաջարկ նրանք շատ հեշտությամբ մերժում են՝ լինելով մեծամասնություն, բայց դա չպետք է մեզ հուսահատեցնի։ Մենք գիտեինք, թե ուր էինք գալիս։ Գիտեինք, որ աշխատելու ենք քիմիական թունավոր ցեխում։ Մենք գիտեինք՝ ինչ վերաբերմունքի ենք արժանանալու։

Մածուն կերեք, մածուն։ (Ծիծաղում ենքԳ.Վ.): Հոգեբանորեն խնդիր չունե՞ք ամեն օր ընտրակեղծարարների հետ առնչվելու՝ որպես գործընկերներ։

– Իհարկե դա լուրջ պրոբլեմներ է ստեղծում։ Իսկապես շատ դժվար է առնչվել մարդկանց հետ, որոնց հոգու խորքում համարում ես հանցագործ, պետականության հիմքերը խարխլող տարր, գող։ Շատ դժվար է։ Բայց միեւնույնն է, մենք մեր սկզբունքային դիրքորոշումներից չենք նահանջել, եւ ազատ խոսում ենք ամեն ինչի մասին։ Ինչ տեսակետ ես հայտնել եմ մամուլում եւ հանրահավաքային հրապարակներում, նույնքան անկաշկանդ այդ մասին խոսում եմ Ազգային ժողովում։ Կարծում եմ մենք մեր համառ

պայքարով վաստակել ենք այդ իրավունքը՝ ասելու ճմարտությունը, եւ այն լսելի է մեր ժողովրդի համար։ Մեզ փրկում է միայն մեկ բան. մենք գիտենք, որ ժողովուրդը կանգնած է մեր թիկունքում։ Մենք 7 հոգի ենք, բայց ժողովրդի մեծամասնության համակրանքը մեր կողմն է եւ սա է, որ ինչ-որ չափով կոմպենսացնում է այն ահավոր առավելությունը, որը կեղծ մեծամասնությունն այսօր ունի մեր նկատմամբ։

Գոհար ՎԵԶԻՐՅՄՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930