Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ-ն իր ուժով ու ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի առաջին կուսակցությունն է»

Սեպտեմբեր 12,2012 11:50

 Հատված ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Անցած կիրակի ՏԻՄ ընտրություններ էին, շարունակությունը լինելու է սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների մթնոլորտը, ընթացքը, արդյունքները ինչպե՞ս եք գնահատում:

-Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, իմ խորին համոզմամբ, դարձան հերթական ապացույցը, որ մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Ցավոք, մեր ժողովուրդը այնքան չի կարեւորում տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորելու գործընթացին իր քվեարկությամբ մասնակցելու անհրաժեշտությունը, համայնքապետի ու ավագանու աշխատանքի նշանակությունը, որքան որ ցանկալի է:
Այսօր ուղղակի պետք է վերահաստատեմ այն բոլոր մտահոգությունները, որոնք պարբերաբար հայտնել եմ ընտրական գործընթացների վերաբերյալ: Դարձյալ եղել են տարատեսակ ընտրախախտումներ, դրսեւորվել են բազմաթիվ պրոբլեմներ՝ սկսած օքսիդացող թանաքից մինչեւ հանձնաժողովականների կամայականություններ ու կազմակերչական թերություններ: Անհրաժեշտ եմ համարում շեշտել հատկապես ընտրողների ազատ կամարտահայտման վրա ազդելու փորձերը:
   -Բնականո՞ն եք համարում, որ իր ստացած քվեների քանակով երկրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն իրեն ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության մաս է համարում:
-Ճիշտն ասած, իմ կարծիքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ուժով ու ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի առաջին կուսակցությունն է: Իսկ եթե դուք ցանկանում ենք ճշտել մեր կուսակցության քաղաքական կուրսի կամ գործունեության ձեւակերպումը, ապա լավ կլինի, որ դա անի հանրությունը՝ գնահատելով ու արժեւորելով մեր արդեն իսկ կատարած քայլերը: Ցանկալի չէ մեզ հրամցնել կանոնակարգով կամ այլ կերպ առաջարկվող, առավել եւս պարտադրվող որեւէ ձեւակերպում: Քաղաքագիտական գրականության մեջ ես երբեք նման պարտադրանքի չեմ հանդիպել:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930