Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ողջունում է, որ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց. «Իմ անհաջողությունների մեծ մասի պատճառը նա է եղել»

Սեպտեմբեր 12,2012 11:37

 ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Ձեր կարծիքով՝ նա վա՞տ նախագահ էր։

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ նա լավ է կատարել իր աշխատանքը։ Իսկ թե ինչն է եղել նրա հրաժարականի պատճառը, չգիտեմ։ Երեւի հիմնական պատճառն այն էր, որ նա Գագիկ Ծառուկյանին ոսկե մեդալներ էր խոստացել, բայց չստացվեց։ Ճիշտ է, նախագահի դերը մեծ է մարզիկի գործում, բայց պետք է ասեմ, որ ամենամեծ դերը մարզիկի համար ունի իր մարզիչը։ Նոր նախագահին չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ նա նույնպես մեր թիկունքին կանգնած կլինի։

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒՋՅԱՆ

Ծանրորդուհի

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ողջունում եմ, որ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց։ Չէի ասի, թե վատ նախագահ էր, բայց միայն ասում էր՝ ե՛ս եմ, մենակ ե՛ս, մարզիկն ի՞նչ է անում որ… Իմ անհաջողությունների մեծ մասի պատճառը նա է եղել։ Եթե ես 30 տարեկան եմ, դա չի նշանակում, որ ես պետք է սպորտից հրաժարվեմ։ Մինչեւ 35 տարեկանը ես կարող եմ սպորտով զբաղվել եւ արդյունք տալ։ Նպատակ ունեմ, որ մյուս օլիմպիական խաղերի հաղթող եմ լինելու, կտեսնեք, թե ինչպես կծաղկենք։

ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծանրամարտիկ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե իրեն հանել են, հասկացել են, որ դա ճիշտ է, ու այդպես էլ վարվել են։ Չգիտեմ՝ իրեն ստիպել են, թե նա է ինքնակամ գնացել այդ քայլին, հարցը կարող եք իրեն տալ։ Կարծում եմ, եթե Սամվել Խաչատրյանը թիվ մեկ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, եւ արդյունքները գոհացնող չեն եղել, ուրեմն ինքն է մեղավոր։ Նոր նախագահին անձամբ ճանաչում եմ եւ իր հետ մեծ հույսեր եմ կապում։

ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ծանրամարտիկ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տխրեցի, երբ լսեցի նրա հրաժարականի մասին, չէի ցանկանա, որ նա հրաժարական տար։ Իր՝ նախագահ լինելու տարիներին ես ինքս շատ նվաճումներ եմ ունեցել։ Սամվել Խաչատրյանի հրաժարականը կապված է այն բանի հետ, որ Գագիկ Ծառուկյանին խոստացել էր շատ մեդալներ բերել, սակայն այդպես չեղավ եւ նա հրաժարական տվեց, ոչ ոք իրեն չի ստիպել դա անել։ Նոր նախագահին չեմ ճանաչում, հուսով եմ, որ նա էլ լավը կլինի ծանրամարտի համար։

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ծանրորդուհի

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930