Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ի համաժողովում Բաքուն ըստ էության մրցակից չի ունեցել

Սեպտեմբեր 12,2012 11:19

 Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովին, որում որոշվել է շախմատի 2015 թ.աշխարհի գավաթի առաջնությունը եւ 2016 թ. համաշխարհային օլիմպիադան անցկացնել Բաքվում, մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (ՀՇՖ) պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը: Նա համաժողովի աշխատանքների մասին պատմեց Aravot.am-ին:
«Շախմատային այդ երկու միջոցառումների անցկացման վայրի քննարկում ըստ էության չի եղել: Էստոնիան հետ էր վերցրել Տալլինի հայտը, իսկ Բուլղարիան ընդհանրապես ոչինչ չարեց համաշխարհային օլիմպիադան Ալբենայում անցկացնելու համար: Կարծեմ, նրանք միայն Ալբենայի տեսարաններով ինչ-որ թղթեր էին բաժանել: Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը, որը նաեւ Եվրոպայի շախմատային միության նախագահն է, իրենց հայտը քննարկել էլ չպնդեց: Ընդորում, ՖԻԴԵ-ի գործկոմը մինչ այդ օրն արդեն որոշել էր քննարկման դնել միայն Բաքվի հայտը, որը հաստատվեց մի քանի դեմ ձայնով: Ընդ որում, Ադրբեջանը դրանից առաջ մեծ շնորհանդես էր կազմակերպել, որին հրավիրել էր նաեւ մեզ: Հասկանալի է, ես չէի գնացել:
Ըստ էության, համաժողովում քննարկվում էր միայն համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրի հարցը, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունն առանց դրա էլ կարող են որոշել, թե որտեղ անցկացնել: Քանի որ աշխարհի գավաթի առաջնության կազմակերպումը մեծ ֆինանսների հետ է կապված, ՖԻԴԵ-ն փնտրում է երկրներ, որոնք պատրաստ են այդ գումարները ծախսել: Եվ քանի որ Ադրբեջանը համաձայնել էր, դա ֆինանսական մեծ օգնություն էր ՖԻԴԵ-ին»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930