Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում «լավատեսության հիմքեր» չեն տեսնում

Սեպտեմբեր 12,2012 10:55

ՀՅԴ-ում 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, այսպես ասած, կողմնորոշիչ քննարկումներ դեռ չեն սկսվել: Թե ի՞նչ ձեւով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին` Aravot.am-ի հարցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք բազմիցս ասել ենք, որ առայժմ թեկնածուների եւ անձերի խնդիր չենք քննարկում: Մենք գերադասում ենք մի քանի հիմնական հարցեր, որոնք կանգնած են երկրի առաջ, այդ հարցերն առաջիկայում կմտնեն քաղաքական օրակարգ: Դրանց քննարկումից հետո, միայն, մենք կկողմնորոշվեք նախագահական ընտրություններում մեր մասնակցության ձեւերի մասին»:

Իրադարձութնունների ներկայիս զարգացումներում, մեր զրուցակիցը իրական հիմքեր չի տեսնում ընդդիմության բացարձակ կոնսոլիդացիայի համար, ինչի մասին խոսվեց ամբողջ ամառվա ընթացքում. «Կգա ժամանակը եւ այդ հարցերը կքննարկվեն, բայց գոնե այսօրվա դաշտի պատկերը նման լավատեսության հիմքեր չի տալիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930