Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ի մարտի 1-ին «Չերյոմուխա 7» կրակած ոստիկանները շարունակում են մնալ մեղադրյալ, բայց….

Սեպտեմբեր 12,2012 10:38

 Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը կասեցնելու մասին լուրերը։ Ըստ Ջանազյանի, Մարտի 1-ի քրեական գործի քննության հետ կախված որեւէ փոփոխություն չկա, ինչպես նախկինում՝ նախաքննությունը շարունակվում է։ Ավելին, նա նաեւ հաստատել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի չորս ենթասպաները՝ Լեւոն Հակոբյանը, Ավետիք Աթաբեկյանը, Մկրտիչ Ղարիբյանը եւ Վարդան Սահակյանը շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիճակում։ Նշված ոստիկանները հենց այն անձինք են, որոնք Մարտի 1-ի դեմքերի ժամանակ «Չերյոմուխա 7» տեսակի գազային նռնակ փամփուշտներ են կրակել եւ պատասխանատվություն են կրում առնվազն երեք քաղաքացու սպանության եւ բազմաթիվ մարդկանց վիրավորելու համար։ Պաշտոնապես նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ): Սակայն, այս մեղադրանքը ձեւական բնույթ է կրում, քանի որ մեղադրանք առաջադրելուց այն կողմ ոչինչ չի արվել, իսկ քաղաքացիների սպանության համար պատասխանատու ոստիկանները շարունակում են մնալ ազատության մեջ, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։ Ընդամենը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930