Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի Խորհրդում կարող է հայ անդամ ընդգրկվել

Սեպտեմբեր 12,2012 10:30

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի Խորհրդում կարող է ազգությամբ հայ անդամ ընդգրկվել: Խորհրդի անդամները փոփոխվում են ռոտացիոն կարգով եւ այժմ անդամության թեկնածու է հայազգի Աշոտ Հայրապետյանը:

«Երկրամասը» հայտնում է, որ Հայրապետյանը Ազգամիջյան գործակցության Կենտրոնի տնօրենն է, ունի ազգամիջյան հակամարտությունների եւ ռադիկալ այլատյացության պրոֆիլակտիկայով զբաղվելու տասնամյա փորձ: Նա եւ նրա գործընկերները տարբեր միջազգային ամբիոններից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, այլ կառույցներ, բարձրացրել են հայերի ցեղասպանության հարցը:

Պարբերականը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքի հարցերի Խորհրդի անդամներն ընտրվում են էլեկտրոնային քվեարկությամբ, որը ներկայումս ընթանում է https://vote.president-sovet.ru/c/view/698380451 հասցեով, եւ Աշոտ Հայրապետյանին քվեարկել ցանկացողները կարող են մասնակցել դրան:

«Լրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930