Երեկ մեր խորհրդարանի հերթական բենեֆիսն Էր։ Հայտարարությունների տեքստերը, որ ընթերցվում էին ամբիոնից, տպավորություն էին ստեղծում, թե վերականգնվել է «ԱՐ»-ի հաղորդաշարը, երբ տարբեր մարդիկ գալիս էին Ազատության հրապարակ եւ այնտեղ տեղադրված խոսափողից, առանց ռեգլամենտի, պատմում իրենց դարդուցավը, բայց ավելի շատ ըմբոշխնում միկրոֆոնով ելույթ ունենալու «կայֆը»։ Մեր երեսփոխանները՝ ով սարից, ով չոլից, ով էլ անտառից ինչ-որ բաներ էին ասում։ Եվ ոչ մի կերպ չէր հասկացվում, թե ինչ է ասում էս մեր «ընտրյալը», ում է ուղղված նրա ասածը, ինչ նպատակով։ Ամենաշատն իհարկե սաֆարովյան հայրենասերներն էին, ովքեր անմեղ-անշառ, բայց խրոխտ ու ճռճռան բառեր ասելու հնարավորություն էին ստացել։ Որ ապացուցեն իրենց նվիրվածությունը «կուսակցությանն ու հայրենիքին»։ Համաձայն եմ «Ֆեյսբուքում» այդ առիթով արված քոմենթի հեղինակի հետ. «Մեր պատգամավորների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չհասկացավ, որ մեր խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանին հաթաթա անելն անիմաստ է։ Դա արեք դրսում»։ Բայց ինչ-որ ձեւով իրենց պե՞տք է ցույց տան:
«Հրապարակ»