Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ուզում ցած նետվել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են Երևանի` Խորենացու 4-րդ նրբանցքի 25-րդ տան բնակիչ` 1988 թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը:
ԱԻՆ