Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ` ճամփեզրի փլուզման հետևանքով, կայանված ավտոմեքենան սահել է ցած:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ արձագանքման հերթապահ խմբերը:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները ճանապարհի վնասված հատվածն արգելափակել են ժապավեններով:
Կարդացեք նաև
ԱԻՆ