Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարում Սոֆիայում 0:1 նվազագույն հաշվով պարտվելով Բուլղարիայի ընտրանուն՝ եվրոպական «B» խմբի մրցաշարային աղյուսակում նահանջեց 3-րդ հերիզոնական:
Երեկ նույն խմբում Իտալիան երկու անպատասխան գնդակ անցկացնելով Մալթայի դարպասը՝ ստանձնեց առաջատարի դերը: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
Իտալիա 2 1 1 0 4-2 3
Բուլղարա 2 1 1 0 3-2 3
Հայաստան 2 1 0 1 1-1 3
Դանիա 1 0 1 0 0-0 1
Չեխիա 1 0 1 0 0-0 1
Մալթա 2 0 0 2 0-3 0
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 12-ին: Այդ օրը մեր հնտրանին «Հրազդան» ստադիոնում ընդունելու է Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ