Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 27 շենքում տեղի է ունեցել գազի 3 կգ-անոց բալոնից արտահոսք և հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Թիվ 2 բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն:
Պատահարի հետևանքով 1958 թ. ծնված Անահիտ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների» բժշկական կենտրոն: Վերջինս, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Կարդացեք նաև
ԱԻՆ