Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Գրիգորյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին. «Բա այդքան հազարից ուզում ես ամիսը մի հատ նման բան չլինի՞»

Սեպտեմբեր 11,2012 21:41

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՏԻՄ ընտրություները: Նա ընդհանուր գնահատական չտվեց՝ հարցնելով, թե կոնկրետ որտե՞ղի ընտրությունների մասին է խոսքը: Մեր ճշգրտմանը` օրինակ, Սիսիանում, Կապանում, Արմավիրում…պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Սիսիանի հետ ես ի՞նչ գործ ունեմ, Կապանի հետ ի՞նչ գործ ունեմ, Արմավիրում բարձր եմ գնահատում: Նորմալ ընտրություն պիտի լիներ, ի՞նչ պիտի լիներ»: Մեր դիտարկմանը՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի ծեծկռտուքն է՞լ է նորմալ, նա պատասխանեց. «Բամբակաշատը իմ ընտրատարածքի մեջ չի մտնում, Բամբակաշատի հետ գործ չունեմ: Իմ ընտրատարածքում ոչ մեկը ոչ մեկին ոչ ծեծել է, ոչ էլ»:

Անդրադառնալով բանակի խնդիրներին Հրանտ Գրիգորյանը` ասաց՝ ինչի՞ պիտի վատ լինի բանակում զինվորի բարոյահոգեբանական վիճակը: Մեր դիտարկմանը, որ ինքնասպանությունների թիվն արդեն անհանգստացնող է,՝ պարոն Գրիգորյանն այսպես մեկնաբանեց. «Ամեն օր կամ Կիեւյան մոստից, կամ Պոբեդա մոստից մեկը իրեն գցում է, ճի՞շտ է: 3-4 մլն-ից ոնց էլ լինի` մեկը իրեն գցում է, բա այդքան հազարից ուզում ես ամիսը մի հատ ըտենց բան չլինի՞: Ես չեմ ողջունում դա, չեմ ասում լավ է»: Մեր դիտարկմանը, որ կյանքում սոցիալական խնդիրներից են մարդիկ հիմնականում ինքնասպան լինում, իսկ բանակում դա չկա, ճնշումների պատճառով են զինվորներն ինքնասպան լինում, պարոն Գրիգորյանը ճնշողների մասին այնպիսի պատասխան տվեց, որը  հրապարակման ենթակա չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930