Ստի բացահայտման մասնագետ Սպարտակ Պետրոսյանը ուսումնասիրել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շարժուձեւը՝ նրա թաքցրած էմոցիաները հայտնաբերելու համար։
«Իր դեմքի արտահայտությամբ Սաֆարովը նման է մահվանը գնացող տեռորիստի, այլ ոչ հերոսի»,- այս եզրահանգմանն է եկել Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը:
Նա պնդում է, որ Սաֆարովը ունի վախի զգացողություն:
«Նայելով Սաֆարովի նկարին մենք տեսում ենք, որ նույնիսկ ինքը` Սաֆարովը, թեկուզ հոգու խորքում իրեն «հերոս» չի համարում, քանի որ հերոսին բնորոշ չեն խոժոռված հոնքերը, լարված բերանը և վախ արտահայտող ստորին կոպերը, որոնք առկա են Սաֆարովի մոտ»,-ասաց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: