Կանանց իրավունքների կենտրոն (ԿԻԿ) կազմակերպությունը այսօր նախաձեռնել էր «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիա, որի ընթացքում ԿԻԿ-ի համանուն ցանցի անդամները իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ներգրավելով անցորդ տղամարդկանց` իրենց կարծիքը արտահայտելու կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը լուսանկարվեց իր գրառած հղումի հետ միասին:
ԿԻԿ համակարգող Սաթենիկ Գևորգյանը Aravot.am –ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը տղամարդկանց ներգրավումն է կանանց նկատմամբ բռնության պայքարի գործում: «Ցանկանում ենք, որպեսզի տղամարդիկ ընտանեկան և կանանց հանդեպ բռնության կանխարգելման նկատմամբ իրենց կարծիքն ունենան: Երիտասարդները ակտիվ կերպով են մասնակցում, իսկ տարեցները պարզապես խուսափում են: Լուսանկարված երիտասարդների նկարների հիման վրա հետագայում կնկարահանվի կարճամետրաժ տեսահոլովակ` ուղղված կանանց հանդեպ բռնության դեմ»:
Ակցիայի շրջանակներում ցուցափեղկերից մեկի վրա տպագրված էր հետևյալ հայտարարությունը.
Գայանե Աբրահամյան, 25 տարեկան, կրթությունը` թերի բարձրագույն. «Մինչ ամուսնանալս ապագա ամուսինս իմ հանդեպ ջերմ ու սիրալիր վերաբերմունք ուներ, սակայն ամուսնությունից մի քանի օր անց նա լրիվ փոխվեց, կարծես մի առարկա լինեի, որը կարելի էր առանց խղճի խայթի ջարդուփշուր անել, ես չեմ կարողանում աշխատանքի գնալ, քանի որ ոչ մի գրիմ դեմքիս կապտուկները չի կարող ծածկել: Այժմ հղի եմ, սակայն նույնիսկ իմ այդ վիճակում ամուսինս ինձ ծեծելով գցեց հատակին և սկսեց ոտքով հարվածել փորիս, նաև թույլ չի տալիս, որ բժշկի գնամ, հասկացել եմ, որ նա չի փոխվի և չգիտեմ ինչ անել»:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ