«Դուք այն հազվագյուտ պատգամավորներից եք, որի կենսագրությունն ու լուսանկարը բացակայում է ԱԺ-ի կայքից: Ուզում ենք իմանալ՝ Ձեր կենսագրության մեջ բաներ կան, որոնք չե՞ք ուզում հրապարակային դարձնել, դրա համար Ձեր տվյալները չե՞ք տվել, թե՞ այլ պատճառ կա»: Aravot.am-ը այս հարցն ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, որի տվյալներն իսկապես բացակայում են կայքի մյուս պատգամավորների շարքում: Գագիկ Ջհանգիրյանը, մինչ հարցը կտայի, լսելով «հազվագյուտ պատգամավոր» արտահայտությունը, սկսեց ծիծաղել` կարծելով, թե նման վեհ բառերով ենք իրեն դիմում, որ մի տեղեկություն կորզենք. «Էդ շողոքորթում եք, որ ես հարցերի պատասխանե՞մ»:
Ինչ վերաբերում է կենսագրությանը՝ նա վստահեցրեց. «Է, տվել եմ, ի՞նչ անեմ, թող դնեն: Ի՞նչ է, գաղտնի՞ք է իմ լուսանկարը, ի՞նչ պետք է լինի իմ կենսագրության մեջ: Իմ կենսագրությունը ժողովուրդն անգիր գիտի, ի՞նչ կա իմ կենսագրության մեջ, որ գաղտնիք պիտի լինի, պիտի թաքցնեմ: Կարող է իրենց դուր չի եկել իմ գրած կենսագրությունը, չեն դրել՝ դա ուրիշ բան է, բայց ես տվել եմ: Թե չէ ինչո՞ւ պիտի չտայի, երկկնությամբ չեմ զբաղվում, որեւէ մի վտանգավոր բան էլ չկա կենսագրությանս մեջ, որ թաքցնեմ: Թող դնեն»:
Ավելի ուշ հստակեցվեց, որ պարոն Ջհանգիրյանն էլեկտրոնային տարբերակով է ուղարկել, եւ տեխնիկական ինչ-ինչ խնդիրներ են առաջացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև