Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտի գյուղապետը պարզաբանում է աշխատակցուհուն բռնաբարելու փորձերի մասին լուրերը (ձայնագրություն)

Սեպտեմբեր 11,2012 19:56

«Վանդալիզմ է, ի՞նչ է: Այդ աղջիկը Երեւանում ամուսնացած էր, բաժանված եկել ազատման դիմում էր գրել, իմ կոմպյուտորի վրա աշխատողն է, տեղեկանքներ է գրում, ասացի՝ աղջիկ ջան ինչո՞ւ ես ազատվում, կոլեկտիվի մեջ էր, ասաց  ամուսինս զանգել է, որ գործից ազատվեմ, նորից միանանք, ասացի՝ ես երկու ձեռքով կմակագրեմ, որ միանաք: Սրանք էլ վերագրել են, որ ես մարդուն, եսիմ ինչ-որ բան»,-Aravot.am-ին այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ պարզաբանեց Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը:

Ի դեպ, մենք զրուցեցինք նաեւ այդ աշխատակցուհու հետ եւ նա նույնպես կտրականապես հերքեց, թե նման բան է եղել:

Գյուղապետը անդրադարձավ նաեւ համագյուղացիներից մեկի՝ Սերո Սարիբեկյանի բողոքին, թե գյուղապետն ու իր երեք որդիները հարձակվել են իր եղբոր ընտանիքի վրա, քարերով ջարդել ապակիները ու ահաբեկել, եւ գյուղապետի  ահից մի քանի ամիս է Սարիբեկյանները տնից հեռացել են:

«Մեզ վրա են հարձակվել, խնդիրը սկսվել է, երբ Բենիկ Սարիբեկյանի  մեքենան ճանապարհի մեջտեղում սխալ տեղ էր կանգնեցրած, մեր մեքենան քսվել է իրենց մեքենային, դրանից սկսվել է շոֆերական վեճը: Մեր մեքենայի ղեկին տղաս էր… լեզու չեն գտել, իրիկունը ես եկել եմ ժամը 6-ին , կինս ասաց, որ մի հատ նիվա մեքենա եկավ, շոֆերն ասում էր` քշիր, քշիր, եկավ շրջվեց մեր տան առաջը ու սկսեց հայհոյել: Տանից դուրս եկա, տեսա դրա քրոջ ամուսինն է, նա Աճառկուտի անտառապետն է  եւ Իջեւանի երկրապահ կամավորականների միության նախագահն է: Էդ մարդը անտառը կերել է ուռել ու անտառը ինքնուրույն հատում է ու վաճառում»:

Գյուղապետի պատմելով, Սարիբեկյանները բողոքել են անտառապետին, սա էլ 20 հոգանոց խմբով եկել է գյուղապետի վրա կռիվ. «Եկավ կուրտկեն հանեց, գցեց, մի երկաթի կտոր առավ ու հասավ , գլխիս տվեց, գլխիս մի 7 կար են տվել, այդ պահին ուշաթափվեցի, տղերքս էլ իրենց տներից դուրս եկան ու էդ վիճակին իրենց ձեռքից երկաթը խլում են ու նրանց գլխին ջարդում, հարձակվում ենք նրանց վրա… ավետարանի աղանդավորներ են, համայնքի երեխանցը լրիվ փչացրել են»:

Թե ինչու գործով իր մի տղային ձերբակալեցին ու մյուս երկու որդիների նկատմամբ էլ հետախուզում սկսվեց, գյուղապետը ասաց.«Իմ տղուն ոստիկանությունը գողացավ տարավ, ոչ թե …նրանք էնքան փող են տվել, որ նրանց աչքերը չի տեսնում, մեր ոստիկանության վարչության նախկին պետը իր հետ անտառն ուտում էր, անտառն արածում են, արածում… դրա մեջքը կանգնած ամբողջ անտառը թալանեցին: Գնացի, ապացուցեցի, որ ես չեմ մեղավորը, կռիվն իրեք են արել, մենք չենք հարձակվել, ինքնապաշտպանվել ենք, գործը նախաքննության փուլում է, ու գործը մի երկու անփորձ քննիչներ սխալ ուղղությամբ են տարել»:

Գյուղապետը նաեւ վստահեցրեց, որ Սարիբեկյաններն իրենց տնից չեն հեռացել, այնտեղ էլ ապրում են:

VOICE211

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930