Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն պայմանավորվել է ՀԱԿ-ի հետ՝ միանալու ՀԱԿ ակտիվիստների պաշտպանության ակցիաներին

Սեպտեմբեր 11,2012 19:30

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ այս ընթացքում քաղաքական հայացքների համար դատապարտվեցին ՀԱԿ ակտիվիստները, ինչո՞ւ ԲՀԿ-ն չկանգնեց նրանց կողքին ու չի մասնակցում ՀԱԿ-ի կողմից ի պաշտպանություն ակտիվիստների կազմակերպվող ակցիաներին: Նշենք, որ Էլինար Վարդանյանը civilnet.am-ի հետ զրույցում  Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրգործի հետ կապված ասել էր՝ «Ինչպես ասաց ԲՀԿ նախագահը, մեր թիմը սատարելու է բոլոր նրանց, ում նկատմամբ կլինեն ճնշումներ»:

Նա պատասխանեց. «ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը կայացնելուց հետո հենց առաջինը ես եմ դատապարտել կայացրած դատավճիռը՝ գտնելով, որ դա խիստ պատիժ է,այսինքն՝ դա  քաղաքական ենթադրություններ անելու հիմք է հանդիսանում: Միեւնույն ժամանակ մենք այս հարցի վերաբերյալ համագործակցում ենք մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ: Ավելին՝ պայմանավորվածություններ ունենք մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող ակցիաներին: Այնպես որ, չպետք է համաձայնեմ այն մտքի հետ, որ մենք չենք կանգնում մեր գործընկերների կողքին»: Մեր հարցին՝ հիմա ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններն ի՞նչ փուլում են եւ ի՞նչ «ջերմության» են, նա պատասխանեց. «Բազմիցս նշել ենք, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ելնելով երկրի շահերից: Այսինքն այն նախաձեռնությունները, որոնցով հանդես է գալիս ՀԱԿ-ը, եւ որոնք մեր մոտեցմամբ երկրի շահերից են բխում, բնականաբար, պաշտպանվում են նաեւ մեր կողմից: Այնպես որ, հարաբերությունները եւ ջերմությունն այսպիսին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930