Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակնալիճի նորընտիր ղեկավարից շատերն են բողոքում

Սեպտեմբեր 11,2012 17:53

Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայքում կայացան ընտրություններ, այնպես ինչպես մյուս համայնքներում: Ընտրություններ, որոնք ստի ու կեղծիքի, շինծության և երեսպաշտության ամենամեծ չափաբաժնով էին: Համայնքի բնակչության կեսից ավելիի նյարդերը պարզապես տեղի էին տվել: Ինչո՞ւ և ինչի՞ համար:

Փաստորեն 15 տարի շարունակ գյուղը պետք է ղեկավարի կիսագրագետ համայնքապետ, մարդ, որը ոչինչ չի անում և չի կարող անել գյուղի և գյուղացու համար: Ճանապարհները անմխիթար վիճակում են, խմելու ջուրը ժամով է և ոչ մաքուր: Մի դեպքում, երբ համայնքն ունի ֆինանսական միջոցներ:

Այս օրերի ընտրությունը կայացել է ո՛չ նորմալ, ո՛չ քաղաքակիրթ… Ծերերն ու թոշակառուները, ովքեր չեն կարողանում տեսնել կամ ոմանք անգամ դպրոցական տարրական կրթություն չեն ստացել՝ իրենց «շահավետ» լիազոր անձերի միջոցով են քվե տվել:

Որքան հետաքրքիր, նույնքան էլ զարմանալի է, որ

Ակնալիճ համայնքի բնակիչների թիվը միանգամից «աճել» է՝ հասնելով 400-ի: Այսքան անծանոթ մարդիկ ո՞վ էր տեսել, ճանաչել. ասում են՝ նրանք բերվել էին ՌԴ-ից՝ անգամ Եվրոպայից և այլ երկրներից:

Նրանք մեկ կամ երկու ամսվա մեջ, արագ կերպով, գրանցում էին ստացել: Ինչո՞ւ գյուղացին չի կարող փոխել իր համայնքի ղեկավարին, ո՞վ է այդ օրենքը սահմանել, ինչո՞ւ և ո՞վ է նրան սատարում և նեցուկ կանգնում: Ավելացնենք նաև, որ նման համայնքապետը չի կարող աշխատել այդքան արցախյան հերոսներ տված գյուղում:

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930