Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հեռախոսները չեն աշխատում

Սեպտեմբեր 11,2012 17:47

 Արդեն քանի օր է՝ ՀՀ կառավարության հեռախոսները չեն աշխատում: Դեպի կառավարություն քաղաքացիների զանգերին անգլերեն լեզվով պատասխանում է օպերատոր-ռոբոտը` հայտնելով, որ համարը զբաղված է:

Աշխատում է միայն կառավարության «թեժ գիծը»` 52.70.00: Aravot.am-ի հեռախոսազանգին ի պատասխան՝ «թեժ գծի» օպերատորը հայտնեց, որ իրենց համակարգում խնդիրներ կան, իսկ թե երբ կլուծվեն դրանք` հայտնի չէ:

«ԱրմենՏել» ընկերությունից նույնպես հավաստեցին, որ կառավարությանն` իրենց կողմից տրամադրած բոլոր հեռախոսահամարները նորմալ գործում են եւ հավանաբար խնդիրներ են առաջացել կառավարության հեռախոսային ներքին կայանում, որի սպասարկումն «ԱրմենՏել»-ը չի իրականացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930