Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հ. Բագրատյան. Սա է ՀՀԿ-Սերժ-Տիգրան ռեֆորմի էությունը

Սեպտեմբեր 11,2012 17:04

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցման պատասխանին. «Պատգամավորական հարցում էի ուղարկել կառավարություն ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ: Ստացել եմ հետեւյալ պատասխանը:

Ինչպես տեսնում ենք, փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու և ՓՄՁ-ները վարկավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ դրա համար պետական պարտք չեն վերցնում: Բացի այդ 2009թ. տնտեսության անկումը կազմեց 15 %, իսկ բանկերի շահույթն աճեց կիսով չափ: Պատկերը մասամբ կրկնվեց 2010-ին: Կաճի, բա չի աճի, պետությունը պարտք է վերցնում և բանկերին էժան կամ ձրի փող է տալիս: Սա է ՀՀԿ-Սերժ- Տիգրան ռեֆորմի էությունը: Ու մի բան էլ. կոնկրետ որ բանկին, որ ՓՄՁ-ին: Միթե պետք է երկրորդ հարցումն անել, որ այս հարցերի պատասխանը ստանամ: Միթե կառավարությունն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չգիտեն ինչ կնշանակի պատասխանել պատգամավորական հարցմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930