«ՄԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ՀՀ Ոստիկանություն: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, Պետրոսյանը հարցաքննվել է`որպես Բամբակաշատ գյուղի ավագանու թեկնածուներից մեկի վստահված անձին ծեծի ենթարկելու գործով վկա:
Նշենք, որ նախօրեին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, որտեղ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, միջադեպ է տեղի ունեցել. թեկնածուներից մեկի`Վարուժան Վարդանյանի վստահված անձ Արման Սարգսյանը ծեծկռտուքի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցում է հայտնվեկ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, նրան ծեծի են ենթարկել Մակար Պետրոսյանը և նրա ընկերները: