Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար. համար մեկ հոգեբուժական հիվանդանոցը միայն կարող է աջակցել Ադրբեջանին

Սեպտեմբեր 11,2012 16:43

«Հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում, և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք եղավ: Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից և Հունգարիայից, ոչ պակաս շոկ է առաջացնում»,- այսօր Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` շարունակելով. «Եթե հունգարական կառավարության պաշտոնական պատասխանն այն է, թե իրենց գործարքը թափանցիկ է, ապա Ադրբեջանն ասում է, թե գաղտնի բանակցություններ են վարել, հունգարական կողմը Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին նոտաներ է ուղարկել, որ վրդովված է, միևնույն ժամանակ ասում է, թե հաստատակամ է շարունակել ռազմավարական հարաբերությունների զարգացումն Ադրբեջանի հետ: Հունգարական կողմը ասում է, թե գործարքը համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, սակայն ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ այս գործարքը չարաշահում է այդ կոնվենցիան»:

Անդրադառնալով կատարվածի շուրջ միջազգային հանրության արձագանքին` պարոն Նալբանդյանը հավելեց. «Միջազգային հանրության մոտեցումը միաձայն մոտեցում էր եւ միաձայն արձագանք էր, չկա որեւէ կառույց, որը իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ: Եվրամիության կողմից այլ հայտարարություններ են հնչել եւ վերջին օրերին տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարների կողմից՝ ներառյալ Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարներից, որոնք իրենց վերաբերմունքն են արտահայտել հունգարա-ադրբեջանական գործարքի վերաբերյալ: Չկա մի երկիր, որը այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը նրան, ինչ կատարվեց կամ Ադրբեջանին: Ո ՞վ կարող է արտահայտել այս պայմաններում իր աջակցությունը Ադրբեջանին, միգուցե համար մեկ հոգեբուժական հիվանդանոցը, որը նամակ էր ուղղել նախագահին եւ նախագահական կայքում դրված էր մի քանի օր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930