Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Սեպտեմբեր 11,2012 16:25

Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:

Սա շատ կարևոր այցելություն է, որովհետև վերջին տասը տարում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի այցելություն չէր եղել: Մենք շատ ուրախ ենք ողջունել արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Այսօր մենք հնարավորություն ունեցանք խոսել անցած ճանապարհի մասին, քանի որ արդեն քսան տարի դիվանագիտական հարաբերություններ կան Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև, խոսեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման,  առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին:

 Նաև անդրադարձանք փոխադարձ գործակցությանը տարբեր միջազգային կազմակերպություններում, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, մի շարք տարածաշրջանային, միջազգային խնդիրների:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարն ներկայացրեց զարգացումները Եվրոպական Միության շրջանակներում, եվրոպական երկրներում:

Մենք խոսեցինք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Ես ներկայացրեցի  մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Շատ ուրախ եմ ողջունել պարոն Ասելբորնին,  մենք հնարավորություն ենք ունենալու շարունակել կարծիքների փոխանակումը այսօր երեկոյան:

Փոխանցում եմ խոսքը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին:

 

Շնորհակալություն, Մեդիամաքս գործակալություն: Առաջին հարցս պարոն Նալբանդյանին կուզեի ուղղել: Պարոն նախարար, երեկ տեղեկություն հայտնվեց ԶԼՄ-ներում, որ Հունգարիայի արտգործնախարարը նամակ է Ձեզ հղել, որում ցանկություն է հայտնել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և միևնույն ժամանակ սպառնալիք է հնչեցնում, որ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք, արդյոք ստացել եք այդպիսի նամակ և ո՞րն է Ձեր արձագանքը:

Էդվարդ Նալբանդյան: Հարցը նրանում չէ՝ եղել է այդպիսի նամակ թե ոչ: Հունգարիայի արտգործնախարար պարոն Մարտոնիի նամակը հունգարական կողմը հրապարակել է:

Գիտեք, որ հունգարաադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ և համարժեք արձագանք եղավ միջազգային հանրության կողմից:

Ի՞նչ են ասում այսօր Ադրբեջանից: Այն ինչ մենք լսում ենք այսօր Ադրբեջանից ոչ պակաս շոկ է առաջացնում: Բայց ցավով կարող եմ նշել, որ Հունգարիայից էլ ինչ այսօր մենք լսում ենք, ոչ պակաս շոկ է առաջացնում:

Ի՞նչ է ասում Հունգարիան: Հունգարական կառավարական, պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ գործարքի ընթացքը թափանցիկ է եղել, իսկ ադրբեջանական ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ասում են, որ գաղտնի բանակցություններ են վարվել:

Հունգարական կողմն ասում է, որ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական կողմը կազատի Սաֆարովին Բաքու ժամանելուն պես, իսկ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ հունգարական կողմը դրա մասին տեղյակ է եղել:

Հունգարական կողմը ուղարկել է նոտաներ, նամակներ Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին, որտեղ հայտնում է իր վրդովմունքը Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ: Բայց նույն նամակը եզրափակվում է նրանով, միգուցե ս՞ա է հունգարական կողմի վրդովման դրսևորումը, որ հունգարական կողմը շարունակելու է հանձնառու լինել Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերությունների զարգացմանը՝ փոխադարձ վստահության հիման վրա:

Հունգարական կողմն ասում է, որ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ որոշումը միանգամայն համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, Եվրախորհրդի կոնվենցիային: Դուք գիտեք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ այս գործարքը հենց այդ կոնվենցիայի չարաշահում է:

Սա է իրականությունը: Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից,  փորձեր են արդարացնել կատարվածը: Նրանք պնդում են, որ հունգարական կողմը պատասխանատվություն չի կրում: Հունգարիայի այս գործարքին գնալու պատասխանատվության համար է, որ Հայաստանը որոշեց կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ:

«Ազատություն ռադիոկայան»: Հարցս ուղղված է պարոն Նալբանդյանին: Պարոն Նալբանդյան, Հայաստանը կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ և մասնավորապես եվրակառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից Ֆյուլեն, Էշթոնը նշել են օրերս, որ այդ արտահանձնումը միջազգային կառույցների շրջանակներում է տեղի ունեցել: Հայաստանը ինչպե՞ս է գնահատում եվրակառույցների նման կեցվածքը և այս պայմաններում դարձյալ պետք է վերադառնամ Արևելյան Գործընկերության ծրագրին, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա զարգացումը Eastern Partnership ծրագրի:

Էդվարդ Նալբանդյան: Միջազգային հանրության մոտեցումը միաձայն մոտեցում էր և միասնական արձագանք:

Չկա որևէ միջազգային կառույց, որ իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ:

 Եվրամիության կողմից ոչ միայն այդ հայտարարությունն է հնչել, որին Դուք հղում եք կատարում, նաև այլ հայտարարություններ են հնչել ներառյալ Եվրոպական Միության անդամ երկրների կողմից:

Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաև Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որևէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին:

Ո՞վ կարող է արտահայտել այս պայմաններում իր աջակցությունն Ադրբեջանին: Միգուցե համար մեկ հոգեբուժական հիվանդանոցի կոլեկտիվը, որը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին և այն մի քանի օր շարունակ տեղադրված էր Ադրբեջանի նախագահական կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930