Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանն առաջարկում է մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստ տալ նաեւ չաշխատող մայրերին

Սեպտեմբեր 11,2012 16:19

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի 2011-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ շարքային քաղաքացիներին են  միայն նեղում խախտումների հետ կապված, իսկ այսպես կոչված «առաջին գծի» պաշտոնյաների՝ ասենք փոխնախարարների, ոչ մի պատիժ չեն տալիս: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հիշեցրեց, որ իրենք առաջարկել են մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող մայրերի միջեւ տարբերություն չդնել՝ աշխատո՞ղ մայր է նա, թե՞ չաշխատող եւ երեխայի խնամքի նպաստ տալ բոլոր մայրերին. «Սոցիալական անհավասարությունը առաջարկում ենք հանել, եթե լիքը մարդիկ  անիմաստ նպաստ են ստանում, միեւնույն է, թվաքանակը մեծ է լինում, եւ կարելի է մեր առաջարկն ընդունել»: Հիշեցենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր հաշվետվության մեջ նշել էր, որ մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստ ստացողների ցուցակում ընդգրկվել են այլ մարդիկ:

Հաշվետվության մեջ պարոն Զաքարյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային կայանների փոխարեն անհայտ պատճառներով տեղադրվել են այնպիսի կայաններ, որոնք անվտանգ չեն, բայց ավելի էժան են: Վահագն Մախսուդյանը կոչ արեց իրերն իրենց անուններով կոչել: Պարոն Մախսուդյանի դիտարկմամբ՝ ձեւակերպումը, որ անհայտ պատճառներով ավելի էժան կայաններ են տեղադրվելը ո՞րն է, դա նշանակում է հենց կոռուպցիա է եղել, փողերի գրպանում է եղել:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց՝ «ՀայՌուսգազարդի» հետ կապված: Նա հարցրեց՝ «ՀայՌուսգազարդում» 20 տոկոս բաժնեմաս ունենք, դուք ուսումնասիրե՞լ եք այդ բաժնեմասի կառավարման արդյունավետությունը, որովհետեւ հսկա ընկերությունում ունենալ 20 տոկոս բաժնեմաս, չունենալ ոչ մի եկամուտ՝ դիվիդենտների տեսքով, գումարած անընդհատ սակագների բարձրացում ունենալ՝ նորմալ չէ»: Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ իրենք քննարկում են ոչ միայն «ՀայՌուգազարդում», այլեւ «Հայէլցանցերում», սակայն պարզվում է՝ Վերահսկիչ պալատը օրենքով իրավունք ունի ստուգումներ իրականացնել առնվազն 50  եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում.«Տվյալ դեպքում մենք Ռուսաստանի հետ համատեղ դա պետք է իրականացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930