Ֆեյսբուքն աստիճանաբար ավելի ու ավելի է մեծացնում իր դերը: Բոլորիս հայտնի են ֆեյսբուքյան մի շարք խմբեր, հանրային մարդկանց էջեր, հիմա էլ մի խումբ հայեր գրեթե անհնարինն են ցանկանում հնարավոր դարձնել այս սոցիալական էջի միջոցով. ստեղծվել է ֆեյսբուքյան մի էջ, որի նպատակը Բեյոնսեին Հայաստան բերելն է: Վերջերս բացված այս էջը, որ կոչվում է «Beyonce-Armenia», արդեն ունի 2300-ից ավելի like: Ոմանք միացել են քարոզչությանը, ոմանք էլ իրենց բացասական կարծիքն են արտահայտում մեկնաբանություններում՝ «Sarah Conor-ին շատ կարողացաք բերեք, մարդկանց փողերը կերաք, հիմա էլ Beyoncé «բերեք», հերթական անգամ մարդկանց փողերը կերեք», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Christin Bek-ը, Վարսիկ Պետրոսյանն էլ ավելացրել է. «Շատ ուրախ կլինեմ, եթե նրանց ուշադրությունը շրջանցի Հայաստանը…»: Մեկնաբանություններն այնքան թեժացան, որ ի վերջո հանգեցրին «Բեյոնսե և Լիլիթ Հովհաննիսյան» թեմային. «Լիլիթը տեղը լրացնում է, որ հայ երկրպագուները շատ չնեղվեն :)», «Համել ինչո՞ւ են չարչարվում, որ Բեյոնսեն գա… հենա մի քանի օր առաջ լայնորեն քննարկվում էր, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նմանակում է Բեյոնսեին, եկեք ավելի լավ ա՝ խնդրենք Լիլիթ Հովհաննիսյանին մենահամերգով հանդես գալ ու վերջ»:
Նշեմ նաև, որ Beyonce-Armenia էջի ադմինները այնքան լրջորեն են վերաբերում այս ամենին, որ նույնիսկ ֆոտոշոփով սարքել և էջում տեղադրել են նկարներ, որտեղ Բեյոնսեն Հանրապետության հրապարակում է,Կարապի լճի տարածքում 🙂 Էջը ողողված է նաև երգչուհու երգերով և նրա մասին նորություններով:
Տիգրանուհի Թասլակյան