Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետի ուղերձը՝ Հունգարիային ու Թուրքիային

Սեպտեմբեր 11,2012 16:15

«Եթե մի մարդ, մի կացնով կարող է ինչ-որ մի բան անել, նման արարքը  երբեւէ չի կարող որակվել հերոսություն:  Եվրամիությունում մենք շատ մտահոգված ենք այն իրադարձությամբ,  որ վերջին օրերի ընթացքում տեղի է ունեցել », – այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի  հետ հանդիպման ժամանակ ասաց  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը` անդրադառնալով հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելուն:

«Ես ինձ թույլ եմ տալիս մասնավոր կերպով իմ Հունգարիայի գործընկերոջը ուղերձ փոխանցել, կարծում եմ` Ղարաբաղի հիմնախնդրի առումով , 2005-ին Լյուքսեմբուրգը, ստանձնելով եռամիության նախագահությունը,

ուղերձ էր հղել , որը, ցավոք սրտի, նույնն էր` ոչ միայն պետք է վստահություն ներշնչել համանախագահ երկրների նախագահներին, այլեւ աջակցել այս իրավիճակը հարթելու համար:  Կարծում եմ` Հայաստանը այն երկրների կողքին է, որոնք  հավանություն են  տալիս Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում  մշակված 2000 թվականի սկզբունքներին »,- հավելեց պարոն Ասելբորնը : Նա  նաեւ ասաց, որ   Լյուքսեմբուրգը ուղերձ ունի նաեւ Թուրքիային. « Անել ամեն ինչ, որ երկու արձանագրությունները, որոնք  մշակվել եւ ստորագրվել են,  վավերացվեն: Մենք Եվրամիությունում նույն դիրքորոշումն ունենք եւ այս նույն մտայնությամբ ենք առաջնորդվում»:  Պարոն Ասելբորնը  առաջին անգամ է այցելում  Հայաստան ու նրա խոսքերով, թեեւ  այնքան էլ լավ չի ճանաչում Հայաստանը, բայց գիտի , որ եկել է մի երկիր, որտեղ  աշխարհաքաղաքական առումով այնքան էլ նպաստավոր չէ: Պարոն Ասելբորնը պատմեց, որ  այսօր առավոտյան այցելել է Ցեղասպանության թանգարան ու շատ հուզվել է: Նրա խոսքերով, դեռ իր աչքերի առջեւ է այն լուսանկարը, որտեղ մայրը երկու երեխաներին  էր գրկել, որոնցից մեկն արդեն մահացած էր. «Հուսանք բավականաչափ ուժ կունենանք դասավանդելու   ճշմարտությունն ու ամեն ինչ անել, որ նմանատիպ վայրագություններն այլեւս չկրկնվեն »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930