Ռուսական «Վիա-Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնեւան համացանցում տարածել է «Maxim» ամսագրի համար արված իր էրոտիկ լուսանկարները: Վերան իր այդ քայլը նվեր է համարել երկրպագուներին, որոնք հավատարիմ են իրեն նույնիսկ «Վիա-Գրա» խմբից դուրս գալուց հետո:
Երկու օր է, ինչ Վերայի երկրպագուները երգչուհու «Twitter»-ի միկրոբլոգում իրենց հիացմունքն ու մաղթանքներն են հղում այն բանի համար, որ վերջինը համարձակ քայլ է արել՝ ունենալով երկու երեխա, մերկացել տղամարդկանց համար նախատեսված ամսագրի համար: Վերան էլ գրել է, որ մտահղացումն իրենն է եղել, ու որ ինքը գոհ է ստացված արդյունքից:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ