Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարցրեց, թե ստվերը քանի՞ տոկոս է նախարարություններում, բյուջետային հիմնարկներում եւ ինչքա՞ն խախտում է հայտնաբերվել՝ գումարային արտահայտությամբ: Պարոն Զաքարյանն ասաց, որ 1 մլրդ 639 մլն-ի խախտում են գտել, որից 475 մլն-ը վերականգնվել է, վերադարձվել է պետբյուջե: Ինչ վերաբերում է ստվերին՝ նա չկարողացավ նման գնահատական տալ՝ ասելով, որ ստվերի թվերին չի տիրապետում:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացահայտումների, խախտումների մասին ահազանգեր ներկայացնող Իշխան Զաքարյանին հիշեցրեց նրա առանձնատան մասին, որը կառուցվել է Նոր Նորքում, որի մասին հրապարակումներ են եղել, եւ իր ընտանիքի անդամներն էլ հաստատել են դա. «Ձեր առանձնատան շինարարությունը հատկապես մեծ թափ է ստացել Վերահսկիչ պալատի նախագահի ձեր ընտրվելուց հետո»: Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց, որ «Դա խնդրի հետ առնչություն չունի, բայց հարցը բարձրացրել եք՝ ասեմ՝ 7 տարի է՝ դա կառուցվում է, դրա հետ կապված եղել է այո հրապարակում, դրա հետ կապված ոչ միայն ես, այլ մարդիկ հստակ պատասխանը տվել ենք, կարծում եմ, չարժի այդ հարցը նորից շահարկել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ